Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 19:18 26-03-2022

Մեր արտգործնախարարը, ռեխը բացած, թուրքերի հետ հարաբերություն է պարզում․ բողոքի ակցիայի մասնակից

Այսօր Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ինքնաբուխ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ իշխանությունների և փորձում էին բողոքի իրենց ձայնը բարձրացնել արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների առիթով։

«Համաձայն չենք այսօրվա իրավիճակի հետ, համաձայն չենք նրան, որ մեր զինվորին սահմանին մենակ են թողել, համաձայն չենք քաղաքական իշխանության հնչեցրած՝ հետ քաշվելու հրամանին, համաձայն չենք, որ այս ամենը անում են անգլոսաքսերի հրամանով և հետո բարդում ռուս խաղաղապահների գլխին։ Պատահական չէր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախորդեց այս ամենը, և անգլոսաքսերի գլխավոր դաշնակից Իլհամ Ալիևը իր հայաստանյան գործընկերոջ՝ Փաշինյանի հետ փորձում է ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացել»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մի ուրիշ մասնակից էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Արդեն 3-4 տարի մենք պայքարում ենք այս ապազգային իշխանության դեմ, բայց այսօր մեր պայքարը ավելի հատկանշական է։ Մեր հավաքի նպատակն այն է, որ մենք դեմ ենք կապիտուլյանտ իշխանության հետ շարունական կրկնվող պատերազմի գնալ, այն դեպքում, երբ մեր արտգործնախարարը ռեխը բացած գնում թուրքերի հետ հարաբերություն է պարզում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում