copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:29 26-03-2022

Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավում այսօր 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։

Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր։

Այս տարածքում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Նրա ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 4.5 բալ ուժգնությամբ։ Դմանիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են դպրոցի շենքը և մոտ 20 տուն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ