Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել զորքերը Լեռնային Ղարաբաղում վերադարձնել իրենց նախկին դիրքերը
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերին կոչ է արել վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով։ «Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես Փարուխի և Խրամորթի շրջաններում զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի կապակցությամբ», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։