Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:10 25-03-2022

Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ճապոնիան կսառեցնի ևս 25 ռուսաստանցիների ակտիվները և կարգելի երկրից արտադրանքի արտահանումը ռուսաստանյան 81 կազմակերպություններ։
Ճապոնիայի ԱԳՆ-ի ուրբաթ օրը տարածած հայտարարությունից հետևում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի չափահաս երեխաների և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի, VEB պետական ​​կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովի, «Սովորստալ»-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի, «Գոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հարազատների, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և գործարարներ Ռոտենբերգ եղբայրների նկատմամբ։
Սահմանափակումների տակ հայտնված ընկերություններից են Միասսկի գործարանը, «Վիպել» նավաշինական գործարանը, Ամուրի նավաշինական գործարանը, էլեկտրոնիկա արտադրող «Բայկալ Էկելտրոնիկս»-ը և այլք՞
Այսպիսով ճապոնական պատժամիջոցների ցանկում արդեն ներառված է 101 ռուսաստանցի և ռուսական 130 կազմակերպություն։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ