copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:00 24-03-2022

Արցախի ՊԲ-ում և ԱԱԾ-ում հայտարարվել է թիվ մեկ տագնապ

Մեր տեղեկութուններով՝ Արցախի Պաշտպանության բանակում և ԱԱԾ-ում հայտարարվել է թիվ մեկ տագնապ, իսկ կամավորներն արդեն զանգվածաբար սկսել են շարժվել դեպի Խրամորթ գյուղ:

Սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր ադրբեջանցիները զինտեխնիկա են մոտեցրել և պարբերաբար գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծվող բնակավայրերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվել է բնակչության մասնակի տարհանում և տեղակայվել են լրացուցիչ դիրքեր:

Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվեցին հեռանալ, բայց հենց ռուս խաղաղապահները կատարեցին պայմանավորվածությունները, ադրբեջանցի զինվորականներն առաջ գնացին և ռազմավարական բարձունքներ գրավեցին Ասկերանի շրջանում։

Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց կողմից վերահսկվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ վառելափայտով են տաքանում, իսկ քաղաքներում էլեկտրականությունից են օգտվում՝ ստեղծելով էլեկտրացանցերի գերբեռնվածություն եւ անջատումներ։

Միեւնույն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսվել է եւ արդեն ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը' ի դեմս ՌԽԿ-ի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի:

Ընթացիկ էսկալացիայի կապակցությամբ հայկական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստականության վիճակի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ