copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:07 24-03-2022

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ հակառուսական բանաձև է ընդունել

Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բանաձևի օգտին։

Նոր բանաձևին կողմ է քվեարկել 140 երկիր, Ռուսաստանի դաշնակիցների դաշինքը մնացել է նույնը, ինչ առաջին քվեարկության ժամանակ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Էրիթրեան։

38 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, ձեռնպահ է մնացել։

Հինգշաբթի ընդունված բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ ռուսական ներխուժումը հանգեցրել է հումանիտար աղետի, ինչպիսին «միջազգային հանրությունը տասնամյակներ շարունակ չի տեսել Եվրոպայում»:

Այս բանաձևի նախագիծը ներկայացրել են Ուկրաինան և վերջինիս սատարող մի քանի արևմտյան երկիր։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 2-ին ընդունել է առաջին բանաձևը, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Դրան կողմ է քվեարկել 141 երկիր, նույն չորսը դեմ են եղել։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը, ի տարբերություն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի, պարտադիր չեն, բայց ունեն որոշակի բարոյական և քաղաքական նշանակություն, հատկապես, երբ այդպիսի հսկայական մեծամասնությունը քվեարկում է դրանց օգտին։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը, որպես կառույցի մշտական ​​անդամ, ունի վետոյի իրավունք և չի ընդունում իր համար վիճելի բանաձևերը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի