Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:58 24-03-2022

Դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի Արցախում ստեղծված իրավիճակին լուծում տա. ցուցարար

ՀՀ-ում ՄԱԿ-ի դեսպանատան դիմաց արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Արցախի հանդեպ ահաբեկչության, ընդդեմ աշխարհի որդեգրած երկակի ստանդարտների ու քաղաքակիրթ հանրության լռության։
«Աշխարհի լուռ անտարբերության արդյունքում զրկվեցին տնից, հիմա էլ նույն աշխարհի լուռ անտարբերության արդյունքում էս ցրտին զրկված են արժանապատիվ կյանքի տարրական պայմաններից»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

«Հումանիտար ճգնաժամի մեջ է Արցախը հիմա, նույն ժամանակահատվածում էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչները այցելեցին Շուշի, միջոցառմանը մասնակից եղան ու ողջունեցին, մեծ հաշվով, Ադրբեջանի նման պահվածքը։ Այս հավաքի հիմնական նպատակն այն է, որպեսզի ՄԱԿ-ն իր լծակներով փորձի հարցին լուծում տալ։ Իշխանությանը ոչ մի բան չենք բարձրաձայնում, բարձրաձայնում ենք ՄԱԿ-ի գրասենյակին, որպեսզի իրենք ինչ-որ քայլեր իրականացնեն»,- ասաց ցուցարար, կովկասագետ Աշոտ Ծատրյանը։

Ցուցարարները նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակին և ասացին, որ պետք է սպասեն նրանց պատասխանին։

«Իրականում սա ապաքաղաքական ակցիա է։ Առաջին անգամ ենք կազմակերպում նմանատիպ ակցիա, որն ինքնաբուխ է եղել»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ նույն ժամին Ստեփանակերտում, մանկական հիվանդանոցի մոտ, արցախահայությունը ևս իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինությունների ու միջազգային հանրության կրավորական պահվածքի:


Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
16:09 Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում. Մանուկ Սուքիասյան