Ուղիղ եթեր
Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 12:12 24-03-2022

Պետական համակարգին և՛ պլանավորումը, և՛ իրականացումը վստահելը լուրջ ռիսկեր է պարունակում. Թաթուլ Ստեփանյան

Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությանը և հնարավոր տուժմանը, գյուղոլորտի ներկայիս խնդիրներին և գյուղատնտեսության զարգացման համար տարվող աշխատանքներին։

Ռուսաստանում վարկային միջոցների դժվար հասանելիության պատճառով շատ ֆերմերներ չեն կարողանում նախապատրաստվել գարնանացանի աշխատանքներին, ինչը շատ վատ ազդեցություն կունենա հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաների քանակի վրա և հնարավոր է նաև դեֆիցիտ ու մեծ գնաճ առաջացնի: Թե դա որքանով կարող է ազդել ՀՀ տնտեսության վրա, պատասխանեց՝ եթե մենք նորմալ, կարգավորված կյանքով ապրենք, ցորենի կամ պարենային մթերքի անբավարարության խնդիր չենք ունենա։

«Մեր պետական իշխանությունները, ընդ որում՝ վերջին երեսուն տարվա արտաքին և ներքին քաղաքականության շնորհիվ, երբևիցե արտաքին պատժամիջոցների տակ չեն ընկել։ Եթե մենք պարենային անվտանգության խնդրի պլանավորումը լիազորում ենք միայն էկոնոմիկայի նախարարությանը, ապա դրա փոխարեն կարող ենք մեկ այլ կառույցի էլ խնդրի պլանավորման իրականացումը վստահել։ Պետական համակարգին և՛ պլանավորումը, և՛ իրականացումը վստահելը լուրջ ռիսկեր է պարունակում»,- նշեց նա։
Ստեփանյանն անդրադարձավ ջրային ռեսուրսների կառավարման խնդրին՝ նշելով, թե որտեղ է թաքնված էական պատճառը։
Ստեփանյանն անդրադարձ կատարեց նաև ներկայիս իշխանության կողմից գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան