Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:21 24-03-2022

«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Google News-ը

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Ռուսաստանում Google News ծառայության արգելափակման մասին, քանի որ այն Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» մասին կեղծ նյութերի հասանելիություն է ապահովում:
«Վերոնշյալ ամերիկյան առցանց լրատվական ռեսուրսը Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ հասարակայնորեն կարևոր ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող բազմաթիվ հրապարակումների և նյութերի հասանելիություն է ապահովել»,- գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
Google News-ին հասանելիությունը սահմանափակվել է ՌԴ Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա: «Ռոսկոմնադզոր»-ը նաև ԶԼՄ-ներին պարտավորեցրել է ռազմական գործողությունները լուսաբանելիս հղում կատարել միայն ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին և արգելել է Ուկրաինայում «հատուկ գործողությունն» անվանել հարձակում, ներխուժում կամ պատերազմի հայտարարում։ Դրանից հետո Ռուսաստանում Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա արգելափակվել է ավելի քան 750 ռեսուրս, այդ թվում՝ բազմաթիվ անկախ լրատվամիջոցներ։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ