Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:08 23-03-2022

Լրագրողները նկատել են, որ Սերգեյ Շոյգուն անհետացել է հանրային տարածքից

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն 12 օր է, ինչ չի հայտնվել հանրային տարածքում։ Առաջինը դա նկատել է Դմիտրի Տրեշանինը՝ Медиазона-ի լրագրողը:

Դրանից հետո Агентство հրատարակությունը մանրամասն ուսումնասիրել է, թե ինչ է տեղի ունեցել նախարարի հետ մարտին։

Պարզվել է, որ վերջին անգամ նա ռուսական գործակալությունների լրահոսում հայտնվել է մարտի 11-ին, երբ զրուցել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքմարի հետ։ Նույն օրը ՊՆ-ում խոսվել է Շոյգուի այցի մասին Մանդրիկի անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ նախարարը պարգևներ է հանձնել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինվորականներին։

Մարտի 18-ին Կրեմլի կայքը նշել է, որ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հանդիպմանը։ Սակայն այս հանդիպումից լուսանկարներ ու տեսանյութեր չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ, «Առաջին ալիքը» եթեր է հեռարձակել Շոյգուի՝ զինվորականներին պարգևներ հանձնելու մասին հրապարակումը, սակայն դրա նկարը համընկել է մարտի 11-ին ՊՆ-ի հրապարակած տեսանյութի հետ։

Միաժամանակ, ինչպես նշվում է, մինչև մարտի 11-ը Շոյգուի անձնական մասնակցությամբ իրադարձությունների մասին լուրերը հրապարակվում էին մի քանի օրը մեկ։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ

Ձեզ գուցե հետաքրքրի