Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:13 22-03-2022

ՀՀ ԱԽ քարտուղարը Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկել է անվտանգային մի շարք հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:

ՀՀ ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: