Ներքին 4 տարի առաջ - 14:52 22-03-2022

Ո՞ւր է փոխնախարարը. Ռուբինյանը զայրացավ

ԱԺ քառօրյա նստաշրջանում օրակարգային հարց էր ԱԺ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Արթուր Դավթյանի կողմից ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էր։

Խաչատրյանը, ով պետք է ներկայացներ նախագիծը, բացակայում էր ԱԺ դահլիճից, ինչը զայրացրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին.

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը։ Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում մեր կառավարության գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ քսան րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան և ներկայանան նիստի»։



Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ