Արտաքին 4 տարի առաջ - 14:57 22-03-2022

Նավալնիին դատարանը մեղավոր է ճանաչել խարդախության համար

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը հրապարակել է Ալեքսեյ Նավալնիի՝ խարդախության և դատավորին վիրավորելու գործով դատավճիռը։ Արտագնա դատական ​​նիստն ընթանում է Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի ուղղիչ գաղութում, որտեղ քաղաքական գործիչը կրում է իր պատիժը, այսպես կոչված, «Իվ Ռոշեի» գործով։

Նավալնիի թիմը նիստը հեռարձակում է YouTube-ի ուղիղ եթերում։

Դատավոր Մարգարիտա Կոտովան հենց առաջին իսկ խոսքերում հայտարարել է, որ Նավալնին խարդախություն է արել, ուստի դատավճիռը կլինի մեղադրական։

Դատավճռի հրապարակմանը եկել էր մոտ 100 լրագրող։ Նրանց թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին՝ իբր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Նրանք գտնվում են հեռարձակման համար երկու սրահներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին