Ներքին 4 տարի առաջ - 16:55 21-03-2022

Կառավարությունը որդեգրել է ՀՀ և Արցախի միջև խաղաղ դարաշրջան բացելու պետական ռազմավարություն. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը Հայաստան-Կատար բարեկամական խմբի քննարկումն էր: Աղաջանյանը տեղեկացրեց պատգամավորներին, որ Կատարի օրենսդիր մարմին հանդիսացող խորհրդակցական խորհրդում սկսել են բարեկամության խմբերի ձևավորման աշխատանքները: «Հաշվի առնելով, որ բարեկամական խմբերի գործունեությունը խորհրդարանների միջև համագործակցության լավ խթան է, և ՀՀ ԱԳՆ-ն նույնպես նպատակահարմար է գտնում ԱԺ-ում Հայաստան-Կատար բարեկամական խմբի ձևավորումը, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել որոշման նախագծին»,- ասաց Աղաջանյանը: Հարցը միաձայն հաստատվեց:

Երկրորդ հարցը ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» 234 Ա որոշման հավանության արժանացած զեկույցի քննարկումն էր: Ծրագրի արտաքին գերատեսչության մասով արդյունքների վերաբերյալ քննարկման հիմնական զեկուցողը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր:

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն, և, ըստ այդմ, 2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողությունները ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն, և, իհարկե, մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ: Տարվա ընթացքում մենք այս առումով որոշակի հաջողությունների ենք հասել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում: Պետք է նշեմ, որ համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, և ապա նաև, մեր պնդմամբ, արձանագրելով, որ այնուամենայնիվ օրակարգում է մնում Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Արարատ Միրզոյանը:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար