copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:08 21-03-2022

Փորձում են զուգահեռներ անցկացնել ֆուտբոլային դիվանագիտության և այսօրվա՝ «կամասուտրայի դիրքով» հարաբերություններ հաստատելու միջև․ Շարմազանով

Հանրապետական Էդուրադ Շարմազանովը մամուլի ասուլիսը սկսեց Թուրքիայի հետ գործող իշխանությունների՝ հարաբերություններ կարգավորելու հարցից․ « Հայաստանի Հանրապետությունըմ Արցախը ապրում են շատ բարդ ժամանակաշրջան՝ մարտահրավերներով և սպառնալիքներով լի, և ցավն այն է, որ այդ ամենը կատարվում է գրեթե անիշխանության պայմաններում։ Այս իշխանությունը շարունակում է պարտությունների և կապիտուլյացիների շղթան։ Կապիտուլյացիան նոյեմբերի 9-ին չի ավարտվել, կապիտուլյացիան սկսել է 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, այն ամրապնդվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ինզ, զարգացել է 2021-ի հունվարի 11-ին, այնուհետև նոյեմբերի 26-ին, և շարունակվում է մինչ այսօր։

«ՀՀ իշխանություն» կոչվածը իրականում կապիտուլյանտների ռեժիմ է, իրականացնում է 2 ազգակործան ծրագիր՝ պանթուրքիզմի ծրագիրը․ Ա․ իրենց ասելով՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, և Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացում։ Քավ լիցի, ոչ թե, ոչ էլ իմ քաղաքական թիմը խաղաղությանը դեմ չենք, ոչ էլ առանց նախապայմանների հարաբերություններին ենք դեմ, բայց արդյոք այսօր գոյություն նենե՞ն առանց նախապայմանների հարաբերություններ և արդյոք Հայաստանը գնում է դեպի խաղաղության»,- ասաց Շարմազանովը։ Նա նաև անդրադարձավ «Ֆուտբոլային դիվանագիտության» հետ զուգահեռներ անցկացնելուն․

«1993 թվականից սկսած, երբ թուրքերը փակեցին թուրք- հայկական սահմանը՝ Քարվաճառի օպերացիայից հետո, թուրքերը մշտապես դրել են մի շարք պահանջներ, այդ պահանջները հանրաճանաչ են բոլորին՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, հետագայում արդեն, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նոր թափ ստացավ, և մեր պայքարը ոչ միայն չսահմանափակվեց ոչ միայն պահանջատիրությամբ, այլևս թուրքական –խտողականության դեմ պայքարով, արդեն հրաժարում թուրքական ժխտողականության դեմ պայքարից և հայկական զորքերի դուրսբերում 7 շրջաններից և Արցախից։ Ե՛վ Տեր- Պետրոսյանի օրոք, և՛ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի օրոք այդ պայմանները, այդ պահանջները չեն բավարարվել։ Ավելին՝ մեր ընդդիմախոսները փորձում են զուգահեռներ անցկացնել 2009 թվականի ֆուտբոլային դիվանագիտության և այսօրվա՝ «կամասուտրայի դիրքով» հարաբերություններ հաստատելու միջև։ Որևէ ընդհանուր բան չկա։ 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը հաղթանակած պետություն էր, 2009 թվականին ՀՀ նախագահը թաքուն չէր ազդարարում ֆուտբոլային դիվանագիտության մասին»,- ասաց Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը