copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:44 20-03-2022

Բեռնատարների համար դժվարանցանելի են Վանաձորը Դիլիջանին, Ալավերդուն, Ստեփանավանին և Երևանին կապող ճանապարհները

Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Լոռու մարզպետարանի էջը։
«Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին:

Աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին: Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում:

Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն»,- ասվում է գրառման մեջ։
Մարզպետարանի տեղեկացմամբ՝ Լոռու միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները:

Լոռու մարզպետարանը խնդրում և հորդորում է վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ