copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:10 20-03-2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է հռոմեական հիվանդանոցներից մեկում գտնվող ուկրաինացի երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը անակնկալ այց է կատարել Հռոմի մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին շաբաթներին Ուկրաինայից տարհանված 19 երեխաներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական հայտարարությանը։
Վատիկանի մամուլի գրասենյակի հրապարակած լուսանկարներից մեկում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զրուցում է վիրակապված գլխով և կոկորդում խողովակով մի աղջկա հետ։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Bambino Gesu հիվանդանոցում բուժում է ստացել ուկրաինացի 50 երեխա։
«Երեխաների արյունն ու արցունքները, կանանց և տղամարդկանց տառապանքը, որոնք պաշտպանում են իրենց հողը կամ փախչում են ռմբակոծություններից, ալեկոծում են մեր գիտակցությունը», - ուրբաթ օրը Սլովակիայում եկեղեցական կոնֆերանսի ժամանակ ուղերձ է հղել պոնտիֆիկոսը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում