copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:42 20-03-2022

Ուկրաինան չի համաձայնում ՌԴ-ի «նվազագույն պահանջներին». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայի, Արևմուտքի և Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի «Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ համապարփակ համաձայնագրով՝ նրա համար անվտանգության երաշխիքներով»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինան չի համաձայնում Ռուսաստանի «նվազագույն պահանջներին» և դրանում մեղադրել է ամերիկացիներին։

«ԱՄՆ-ը «բռնում է» ուկրաինական պատվիրակության ձեռքը Ռուսաստանի հետ բանակցություններում՝ թույլ չտալով Կիևին համաձայնել Մոսկվայի կողմից առաջադրվող նույնիսկ նվազագույն պահանջներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Բացի այդ, նա նշել է, որ Լեհաստանն առաջարկում է ՆԱՏՕ-ին խաղաղապահ զորախումբ տեղակայել Ուկրաինայում՝ երկրի արևմտյան հատվածը վերահսկողության տակ վերցնելու համար։

Նրա խոսքով, Ռուսաստանն Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու փորձեր չի ձեռնարկի, և Արևմուտքն ինքը պետք է որոշի «ինչպես դուրս գալ փակուղուց»։

Լավրովը նաև ասել է, որ իր կարծիքով պատժամիջոցները կմիավորեն Ռուսաստանին և Չինաստանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ