Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:52 19-03-2022

Այնպես չէ, որ Ադրբեջանը ինչ ուզեց, այդպես էլ լինելու է․ Արման Եղոյանը` Ադրբեջանի 5 նախապայմանների մասին

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է, թե որքանով են Ադրբեջանի առաջարկած 5 կետերն ընդունելի Հայաստանի համար։

Եղոյանը նշել է, որ Ադրբեջանը որոշել է հիմա առաջարկել խաղաղության պայմանագրի կնքումը՝ բացելով այն 5 կետերի տեսքով, որովհետև հիմա է իրեն ուժեղ զգում և հիմա է ցանկանում հարցը վերջնական լուծել, որը երևում է նաև կետերի բովանդակությունից։

Ըստ Եղոյանի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կապ չունի այս առաջարկի հետ, քանի որ նրա կարծիքով՝ դա կապված է իրենց այս պահի դիրքերի հետ, ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտության․ «Եթե որևէ խնդիր չլիներ, էլ ինչի համար է Մինսկի խմբի համանախագահությունը։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ադրբեջանը ինչ ուզեց, այդպես էլ լինելու է։ Պետք է նաև քննարկվի հարցը՝ կախված, կարծում եմ, աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներից։ Մինսկի խմբի համանախագահողներն էլ, կարծում եմ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, և շատ բան կախված կլինի նաև իրենց հարաբերություներից։ Նկատի ունեմ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը․ սա շատ կարևորև է»,- ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան