copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 19-03-2022

Թուրքմենստանի նոր նախագահը խոստացել է, որ երկիրը կշարունակի չեզոքության քաղաքականությունը

Թուրքմենստանի նոր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը երդմնակալության արարողության ժամանակ խոստացել է, որ երկիրը կշարունակի չեզոքության քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքմենական հեռուստատեսությանը։
Նա ընդգծել է, որ Թուրքմենստանի չեզոքության քաղաքականությունը հիմնված է լինելու «աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա»։
«Մեր երկրի չեզոքության իրավական կարգավիճակի հիմնական սկզբունքները, այն է՝ խաղաղության և անվտանգության ամրապնդումը, բարի կամքի վրա հիմնված բարեկամական և եղբայրական հարաբերությունների ընդլայնումը, աշխարհում կայուն զարգացման ապահովումը, կլինեն Թուրքմենստանի արտաքին արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները»,- ասել է Բերդիմուհամեդովը։
Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 19-ին, Աշխաբադի Ռուխիյեթ պալատում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ