copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:21 17-03-2022

Կոկորդիլոսագետի հրամանով՝ ոստիկանները Վեդիում խուզարկում են ընդդիմադիր ուժին սատարողների ավտոմեքենաները

Արարատի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ամենայն հայոց կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է, որպեսզի ՏԻՄ ընտրություններից առաջ լարվածություն մտցնի համայնքում, ընդդիմադիր հայացքներ ունեցողները ձերբակալվեն: Ինչպես հայտնում է Վեդիի մեր աղբյուրը, վերջին օրերին տեղի ոստիկանները Գարիկից կոնկրետ հրահանգ են ստացել՝ ստուգել ընդդիմադիր ուժի հետ կապ ունեցող քաղաքացիների տրանսպորտային միջոցները:

«Ոստիկանները Վեդիում պտտվում են, կոկորդիլոսագետի հրահանգով նկարում են ընդդիմադիր «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական շտաբի մոտ կայանած մեքենաները ու օրվա ընթացքում տարբեր պատճառներով կանգնեցում, անգամ մեքենաները խուզարկում: Սաղս իրար ճանաչում ենք, տղերքն էլ են ասում՝ կներես, բայց մեզ վերևից հրահանգ է տրված, պետք է անենք»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Վեդիի բնակիչը:

Քաղաքացին նաև հայտնեց, որ կոկորդիլոսագետը գիտի, որ իր նմանօրինակ հրահանգներով ոստիկաններն անհարմար դրության մեջ են հայտնվում, քանի որ համայնքում բոլորը բոլորին ճանաչում են, ուստի դրա լուծումն էլ է գտել. «Գիտի, որ մեր ոստիկաններն իր բոլոր հրահանգները չեն կատարելու, ուստի այլ տեղերից են ոստիկաններ գալիս Վեդի: Երեկ ոստիկանության Էջմիածնի աշխակիցներ կային այստեղ»:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Առաջադրվել է 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին, սակայն որևէ ուժ չհաղթահարեց 50+1% շեմը, կոալիցիա ևս չկազմեցին, ուստի նոր ընտրություններ նշանակվեցին: Նշենք նաև, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախորդ ընտրությունների ժամանակ պարտվել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել