copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:49 16-03-2022

Կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ․ Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ:

Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են 4G/LTE ցանցի ընդհատումներ Երևանում և մարզերում, 3G ցանցի ընդհատումներ Արարատի ու Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև՝ տվյալների փոխանցման ու ձայնային ծառայությունների ընդհատումներ Երևանի առանձին վարչական շրջաններում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:

Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:



Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ