Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:54 16-03-2022

Գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 82,8%-ով

2021թ.-ին Կառավարության նախաձեռնությամբ գիտության ոլորտի 2022թ.-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ ավելացել է աննախադեպ 82,8%-ով՝ կազմելով 25,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ պաշտպանության բնագավառում գիտական և գիտահետազոտական ծրագրերին ուղղված ֆինանսավորումը 2022թ.-ի համար ավելացել է 14%-ով՝ կազմելով շուրջ 5,2 մլրդ ՀՀ դրամ։Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Առավել մրցունակ գիտական կադրերին հետազոտությունների աջակցության, ինչպես նաև երիտասարդ գիտաշխատողների ներգրավման և փորձի փոխանցման նպատակով 2021 թվականին կազմակերպվել են մրցութային 6 ծրագրեր, որոնց շնորհիվ ֆինանսավորման են երաշխավորվել 343 թեմաներ, որոնց 2022թ.-ին կհատկացվի 6,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումար:

2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորումը, համաձայն որի՝ գիտաշխատողների ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022թ.-ի հունվարի 1-ից տեղի են ունեցել աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար ՀՀ դրամ, աճը՝ 52 %:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար ՀՀ դրամ, աճը՝ 44 %:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար ՀՀ դրամ, աճը՝ 40 %:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար ՀՀ դրամ, աճը՝ 102 %:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար ՀՀ դրամ, աճը՝ 118 %:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 ՀՀ դրամ, աճը՝ 165 %:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար ՀՀ դրամ, աճը՝ 78 %:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար ՀՀ դրամ, աճը՝ 147 %:

2021 թվականի ընթացքում ատեստավորում է անցել 3278 գիտաշխատող. 2022թ.-ին աշխատավարձային ֆոնդն ավելացվել է շուրջ 2,6 մլրդ ՀՀ դրամով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան