Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:56 15-03-2022

Սլովակիան արտաքսել է երեք ռուս դիվանագետի և երեք հոգու ձերբակալել է լրտեսության համար

Սլովակիայի ոստիկանությունը հաղորդել է, որ առաջիկայում կտեղեկացնի առնվազն երեք մարդու ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Սլովակիան երկուշաբթի օրը հայտարարել էր երեք ռուս դիվանագետի արտաքսման մասին։

Reuters-ի փոխանցմամբ, Սլովակիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ՌԴ դեսպանատանը կոչ է արվում հավատարիմ մնալ դիվանագիտական ​​հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային։ Ըստ Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական էջի, այստեղ, ընդհանուր առմամբ, 17 դիվանագետ է աշխատում։

Սլովակիայի Dennik N պարբերականի տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երեք սլովակի՝ պաշտպանության նախարարության գնդապետի, հակահետախուզության աշխատակցի և ռուսամետ Hlavné správy կայքի հետ կապ ունեցող մեկ մարդու՝ ապատեղեկատվություն տարածելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել