Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:50 15-03-2022

Թուրքերը Գերմանիայում վարագույրի հետևից միշտ փորձել են խոչընդոտել մեզ. Սամվել Լուլուկյան

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչության անդամ Սամվել Լուլուկյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի հայ համայնքի ձևավորման և ներկայիս վիճակին, այնտեղ ապրող հայերի ազգային արժեքների պահպանության խնդրին, Գերմանիայում թուրքական համայնքի հետ հարաբերություններին, իրենց՝ տարբեր ոլորտներում մասնագիտանալուն, հայկական կրթություն ստանալուն և Գերմանիայում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությանը։

Սամվել Լուլուկյանը զրույցում ասաց, որ վերջին տարիներին նկատելի է համայնքի զարգացման միտում, սակայն խնդիրները շատ բազմազան ու բազմաշերտ են շարունակում մնալ, իսկ համայնքը ստեղծվել է կամավոր սկզբունքով։ Համայնքներում կան կիրակնօրյա դպրոցներ, սակայն դրանք բավարար կրթություն չեն տալիս։
Լուլուկյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն Գերմանիայում ապրող հայերը, մասնավորապես՝ կրթություն ստանալու, մշակութային և ազգային արժեքների պահպանման հարցում։

«Գերմանիայում ամենից ակտիվ բնակեցվածը Քյոլն քաղաքն է, որտեղ հայերն ակտիվ են և զբաղվում են իրենց աշխատանքներով ու կրթությամբ։
«Ինչ վերաբերում է մեր գերատեսչության գործունեությանը, ապա մեզ մոտ ստացվում է գերմանահայ համայնքի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել նրանց շահերը տարբեր հարթակներում»։

Անդրադառնալով այն հարցին, որ Գերմանիայում այժմ ապրում է մոտ յոթ միլիոն թուրք, դա որևէ կերպ կաշկանդու՞մ է հայերին, հարաբերություններն ինչպես են նրանց հետ՝ ասաց. «Առաջին հերթին մենք ջանք ու եռանդ չենք խնայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և ամեն բան անում ենք, որ նրանք ճանաչեն։ Նրանք Բունդեսթագում ունեն լուրջ պետական պաշտոններ, կարողանում են կուսակցական աշխատանքներ կատարել, իսկ մեր համայնքի ներկայացուցիչները դեռ վերին օղակներում շատ պաշտոններ չունեն։ Փոխարենը՝ նրանք ակտիվ են IT, բիզնեսի, տնտեսագիտության, իրավաբանության ոլորտներում»։
Գերմանիայում ՀՀ դեպանատան և առաջնորդարանի հետ աշխատանքները Լուլուկյանը գնահատում է դրական։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները