Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:46 12-03-2022

Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի շեմին․ Թագուհի Թովմասյան

Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս, Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին՝ ակնկալելով հրատապ արձագանք և դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հանցավոր գործողությունների կապակցությամբ՝ նպաստելու Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ադրբեջանի շարունակական հանցավոր քաղաքականությունը՝ միտված Արցախում ապրող խաղաղ բնակչության ահաբեկմանը, կյանքի և մյուս հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Արցախի հայաթափմանը, խիստ վտանգավոր և բացարձակ անթույլատրելի կետի է հասել: Արցախը կանգնած է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ շեմին:

Կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումների հետ մեկտեղ մարտի 8-ից Արցախի Հանրապետության ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից։ «Արցախգազ» ՓԲԸ-ի տեղեկությամբ մարտի 8-ին Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանը միտումնավոր կերպով արգելում է խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների իրականացմանը հայկական կողմից՝ չնայած ռուս խաղաղապահների միջնորդությանը։

Արցախում ձյուն է տեղում, ցուրտ է, և առանց ջեռուցման երկար հնարավոր չէ գոյատևել: Ադրբեջանի այս պահվածքը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խիստ դատապարտելի է: Արցախում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ միջազգային հանրության անտարբերության և Ադրբեջանի հանցավոր գործողություններին համարժեք չարձագանքելու պայմաններում Արցախի բնակիչների կյանքի իրավունքը վտանգված է։

Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս, Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին՝ ակնկալելով հրատապ արձագանք և դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հանցավոր գործողությունների կապակցությամբ՝ նպաստելու Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագծի շարունակության դեպքում շուտով նաև էլեկտրաէներգիայի պակաս կլինի Արցախում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին