copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:25 12-03-2022

ՌԴ-ն չկառավարվող հրթիռներ է օգտագործում՝ ավելի շատ խաղաղ բնակիչներ սպանելու համար․ Լոնդոն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում գնդակոծման և հարվածների համար, որպեսզի քաղաքների խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Թագավորության պաշտպանության նախարարությունը վկայակոչում է հետախուզական տվյալները, ըստ որոնց՝ ռուսական զորքերը, ստանալով հզոր հակահարված Ուկրաինայի Զինված ուժերից, կենտրոնանում են ուկրաինական քաղաքները հեռվից գնդակոծելու և ռմբակոծելու վրա։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ավիացիոն և հրթիռային ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան Լուցկ և Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին անհասանելի տարածքներից չկառավարվող հրթիռներով հարվածները պետք է նպաստեն զավթիչների ցամաքային զորքերի առաջխաղացմանը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից նման չկառավարվող հրթիռների կիրառումը կապում է Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեծացնելու մտադրության հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ