copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:47 11-03-2022

Չեխիայում կստուգվեն այն հաստատությունները, որտեղ վիրավորում են ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին

Քսենյա Սոբչակի տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Չեխիայում ստուգվելու են այն հաստատությունները, որոնք անձնական պատժամիջոցներ են կիրառել երկրում բնակվող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ։

եսուչները կայցելեն այն հաստատություններ, որտեղ հակառուսական պատժամիջոցներն ընկալվել են որպես ռուսների և բելառուսների իրավունքները ոտնահարելու կոչ։

«Չեխիայի առևտրի տեսչությունը սկսել է ստուգել «անձնական պատժամիջոցները»՝ ուղղված Չեխիայում բնակվող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: Խոսքն այն ձեռնարկատերերի և հիմնարկների մասին է, որոնք իրենց գործունեության ընթացքում որևէ կերպ խտրականություն են դրսևորել մարդկանց նկատմամբ ազգային հիմունքներով»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։