Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:57 10-03-2022

Հայաստանը, «բարձրագույն լիգայում» հայտնելով, ոչինչ չի շահի

ՀՀ վարչապետը Կառավարության մարտի 10-ի նիստում տեղեկացրեց, որ Varieties of Democracy ինստիտուտը զեկույց է հրապարակել «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագրով, որտեղ Հայաստանը 180 երկրների շարքում 54-րդն է։ Աղյուսակը գլխավորում են Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Կոստա Ռիկան, Նոր Զելանդիան, եզրափակում են՝ Բելառուսը, Եմենը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթեան։ Նկատենք, որ զեկույցը, մեծ մասամբ, անդրադառնում է վարչարարության ժողովրդավարացման հարցերին։

Վարչապետն այնուհետև ընդգծել է, որ պետք է փորձենք այս ցուցանիշները կապիտալիզացնել ՀՀ-ի օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգությամբ։ Մասնավորապես՝ ժողովրդավարական առաջադիմության ցուցանիշները, հնարավոր է, դրական տպավորություն կթողնեն պոտենցիալ ներդրողների վրա, և վերջիններս իրենց փողերը կբերեն-կլցնեն Հայաստան։ Սակայն Կառավարության ղեկավարը չի ակնարկել, թե Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշներն ինչպես կարող են անդրադառնալ անվտանգային խնդիրների վրա։

Ժողովրդավարական երկրների մի մասը ՆԱՏՕ անդամ է, որը միջազգային ազդեցիկ, հզոր անվտանգային կառույց է։ ՀՀ անվտանգության հարցում էական կապիտալիզացիա կլինի, եթե ժողովրդավարական առաջընթաց գրանցած Հայաստանը ՆԱՏՕ անդամ դառնա։ Սակայն այս ենթադրությունը հիմնավոր չի, քանի որ ՀՀ օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց դեռ չկա։ Անվտանգությունը կապիտալիզացնելու մյուս ճանապարհը ներդրումներով անվտանգային պատերի կառուցումն է։ Օրինակ՝ եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը խոշոր ներդրումներ կատարեն ՀՀ-ում, ապա կպաշտպանեն իրենց ներդրումները, ձեռքի հետ էլ՝ ՀՀ անվտանգությունը։ Այս ենթադրությունը ևս չի հիմնավորվում։ Այդ մասին կարող են վկայել անկախ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած մեծահարուստ օտարերկրացիները և նշված խոշոր երկրների դեսպանները։ Իսկ ՀՀ մեծ ու միջին պաշտոնյաները՝ քաղաքապետից մինչև նախագահ, կարող են վկայել, որ արտաքին խոշոր ներդրումներ չներգրավելու պատճառն ամենևին էլ վարչարարական ավտորիտարիզմը չի եղել։

Հետևաբար՝ եթե այսօր վարչապետը կարծում է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է նպաստել ներդրումների աճին, ապա նշանակում է՝ ներդրումների ներգրավման հարցում էական բան է փոխվել կամ փոխվելու է առաջիկայում։ Այդ փոփոխությունը կնկատենք, եթե ՌԴ-ից դուրս եկող ամերիկյան, եվրոպական ընկերությունները իրենց գործը տեղափոխեն ՀՀ և Երևանում, Վանաձորում, Կապանում խոշոր ներդրումներ կատարեն։ Հակառակ դեպքում՝ «բարձրագույն լիգայում» հայտնելով՝ ոչինչ չենք շահի։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել