copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:38 09-03-2022

Կրեմլը խոստանում է պատժել Ուկրաինա ժամկետային զինծառայողներ ուղարկելու պատասխանատուներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է իր հանձնարարականների կատարման մասին՝ բացառելու ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում առաջադրանքների կատարման համար:

Նրա անունից նյութեր են ուղարկվել Գլխավոր զինվորական դատախազություն՝ պատժելու և իրավական գնահատական ​​տալու այն պաշտոնյաների գործողություններին, որոնք պատասխանատու են այս հանձնարարականը չկատարելու համար, ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը Ռուսաստանի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հանձնարարվել է կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելու համար։ Նախագահ Պուտինին զեկուցվել է այդ հանձնարարականի կատարման մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ինքը՝ Պուտինը, մի քանի օր առաջ ասել էր, որ Ուկրաինայում ռուս ժամկետային զինծառայողներ չկան։

Ռուսաստանի ՊՆ-ն այսօր ընդունել է Ուկրաինայի տարածքում տեղակայված՝ «Ռուսաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայողների առկայության մի քանի փաստեր»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ