copy image url
Խոսք 4 տարի առաջ - 21:59 07-03-2022

Իշխանությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն. Տիգրան Ուրիխանյան

Oragir.news-ը զրուցել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ աշխարհաքաղաքական այս պայմաններում Հայաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման և Արցախի հարցի լուծման մասին։ Հիշեցնենք, որ այսօր «Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը.

«Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունները և Հայաստանի Հանրապետության պաշտոնական որևէ դիրքորոշման բացակայությունը՝ 01.03.2022թ. վարչության նիստի որոշմամբ Կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և առայժմ իշխանություն հանդիսացողներին առաջարկով. «Ճանաչել Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Արցախի Հանրապետության անկախությունը:

Ակնհայտ է, որ տեղի են ունենում մոլորակային մասշտաբի իրադարձություններ, որոնք իրենց աշխարհաքաղաքական հեռանկարով չեն կարող առնչություն չունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունենալիք առավել հավանական ապագա զարգացումների հետ: Պահն է վերջապես ճիշտ գնահատելու իրավիճակը, կատարելու ճշգրիտ հաշվարկված քայլեր, զերծ մնալու ճակատագրական սխալներից, որոնց շարքին են դասվում այս պահին ոչինչ չանելն ու հանցավոր լռությունը: 44-օրյա պատերազմը, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, կապիտուլյացիան, խեղճացած վիճակն ու անվտանգային համակարգի զրոյացումը, խայտառակ արտագաղթը փաստում են առաջին հերթին նախորդ և ներկա իշխանությունների ապաշնորհ ոչ միայն ներքին, այլև հատկապես արտաքին քաղաքականության մասին: ԼԺՀ, ԴԺՀ և ԱՀ անկախության ճանաչման ակտը պետք է վերջնականապես հստակեցնի Հայաստանի Հանրապետության դիրքը վերաձևվող քաղաքական աշխարհում՝ դրանից բխող վերջնական, գերհզոր և կայուն անվտանգության համակարգով, էժան էներգակիրներով, բաց սահմաններով, մեծ տարածքով, ահռելի տնտեսական ու աշխատանքային շուկաներով հանդերձ: Սույնով հատուկ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության կայունությամբ, ամրացմամբ, զարգացմամբ ու առաջընթացով իրապես շահագրգիռ ժողովրդի ուշադրությունը»,- ասված է Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ:

Oragir.news-ի հարցին՝ եթե ՀՀ-ն ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, որքա՞ն է հավանականությունը, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, Ուրիխանյանը նշեց, որ պետք է Հայաստանի իշխանությունները բանակցեն այդ հարցի շուրջ, ապա հավելեց, որ դա ռեալ պրոցես է, սակայն Հայաստանը պիտի Արցախի Հանրապետությունն էլ ճանաչի։

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանից հետո Հայաստանը երկրորդը ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, Ուրիխանյանը պատասխանեց․ «Ռուսաստանից հետո, Ռուսաստանից առաջ, թե մեկ այլ պետությունից հետո, դրանք բացարձակապես երկրորդական հարցեր են։ Մեր հայտարարության մեջ ասված է, որ ՀՀ-ի համար կիսվող աշխարհում կողմնորոշվելու ժամանակաշրջան է։ Եվ Արցախի Հանրապետության հարցը հենց հիմա տեղի ունեցող իրադարձությունների հաշվին պիտի արծարծվի։ ՀՀ-ն ունի ռեալ շանս՝ Արցախի հարցին հայանպաստ լուծում տալու»։

Մեկնաբանելով, թե ինչու իշխանությունն այս պահին նման քայլի չի գնում, նշեց․ «Իշխանությունը դրսևորում է հանցավոր անգործություն (ծիծաղում է)։ Չգիտեմ՝ ինչու չեն անում, պատերազմի օրերին ինչու՞ չէին անում»։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան