copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:35 06-03-2022

Էրդողանի հետ զրույցում Պուտինը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանց խոսել են Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ներկայացրել է այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները և մանրամասն բացատրել է դրված հիմնական նպատակներն ու խնդիրները»,- ասվում է Կրեմլի կայքում։
Ինչպես նշվում է ռուսական կողմի հայտարարության մեջ, հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրի և ժամանակացույցի, և դրա կասեցումը հնարավոր է, եթե ուկրաինական կողմը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի «Ռուսաստանի հայտնի պահանջները»։
Պուտինը նաև հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության Կիևի և օտարերկրյա գործընկերների հետ՝ հակամարտության կարգավորման համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում