copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:28 04-03-2022

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւ հանձնեց Արցախյան վերջին պատերազմի մասնակից Մարսել Սիմոնյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշան է հանձնել Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մարսել Աշոտի Սիմոնյանին։

Մարսել Սիմոնյանը, ով Արցախյան վերջին պատերազմում եղել է ժամկետային զինծառայության մեջ, պետական պարգեւի է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։

«Շնորհավորում եմ Մարսելին՝ նման բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում՝ մարտական ծառայությունը փառքով կատարելու համար:

Շատ խիզախ տղաներ հերոսացան՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի պաշտպանության համար։ Նրանց անձնազոհության շնորհիվ կանգուն մնաց մեր հայրենիքը։

Նույն քաջարի մարտիկների կողքին եղան նաեւ շատերը, ովքեր կարողացան դիմանալ բոլոր դժվարություններին եւ պայքարել մինչեւ պատերազմի ավարտը: Նրանցից մեկն էլ Մարսել Սիմոնյանն է, ումով հպարտանում ենք այսօր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մարսելին՝ այս պարգեւի համար, մաղթում քաջառողջություն ու հաջողություններ կյանքում:

Միաժամանակ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան հայրենիքի պաշտպանության սրբազան գործում ու հերոսաբար մաքառեցին թշնամու դեմ»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։


Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը