Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 11:09 04-03-2022

Ռոբերտն ու Սերժն են նոյեմբերի 9-ին ստորագրել՝ Նիկոլի դիմակը գլխներին քաշած

Մեսչյանը մի երգ ունի, ասում է՝ ե՞ս եմ խելագարվել, թե՞ աշխարհն է խելագար: Երգի այս բառերը շատ հարմար են գալիս իշխող վերնախավին՝ Քաղաքացիական պայմանագրին: Այս մարդիկ (այստեղ էական չէ՝ նրանցից որ մեկն է, Ազգային ժողովի նախագահի տեղը ժամանակավոր զբաղեցնո՞ղը, թե՞ այլ մեկը) ասում են՝ Արցախի 75 տոկոսը մենք չենք հանձնել: Բա ո՞վ է հանձնել, տղա: Թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են հանձնելու որոշում կայացրել կամ համաձայնություն տվել. մոտավորապես ասում են այսպես: Այսինքն՝ մենք չենք, իրենք են: Մնում է ասել, որ Պուտինի և Ալիևի հետ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ռոբերտը կամ Սերժն են ստորագրել՝ Նիկոլի դիմակը գլխներին քաշած: Հիմա մնում է պարզել՝ Ռոբե՞րտն էր, թե՞ Սերժը, բայց որ Նիկոլը չէր՝ դա հաստատ է: Այստեղ ծիծաղի կամ զավեշտի վերածելու նպատակ չկա, կա ուղղակի համոզմունք, ստույգ ենթադրություն, որ վաղն էլ այդպես են ասելու՝ և մի այնպիսի համոզվածությամբ, որ լսողը բնավ չկասկածի, այլ ընդունի որպես անքննելի ճշմարտություն: Վերջին հույսի խախտումով՝ մնում է կրկին դիմել Մեսչյանի օգնությանը՝ ե՞ս եմ խելագարվել, թե՞ սրանք են խելագար:

Այս մարդիկ ասում են, որ ամեն ինչ նախկիններն են արել, որ պատասխանատուն իրենք են, բայց մեղավորը նախկիններն են: Արցախը նախկիններն են հանձնել, Սյունիքում տարածքներ նախկիններն են տվել, բանակը նախկիններն են քանդուքարափ արել: Այդ նույն նախկիններն են պատերազմում պարտվել՝ տալով այդքան զոհեր ու վիրավորներ: Եվ վերջապես, ասում են՝ դավաճանն ու հողատուն նախկիններն են, մենք չենք: Մի խոսքով, ինչ աչքդ տեսնում է անդուր՝ նախկիններն են, ինչ ականջդ լսում է տհաճ՝ նախկիններն են: Մեղավորը նրանք են, իրենք անմեղն են: Քխը նրանք են, իրենք պուպուշն են: Ձեռը բռնում ես՝ գող, ասում են՝ նրանք են, լեզուն բռնում ես՝ սուտ, ասում են՝ նրանք են, ոտքը բռնում ես՝ ծուռ, ասում են՝ նրանք են: Իսկ դուք ինչ եք, կա՞ք, թե՞ չկաք: Փաստորեն այս չորս տարի նախկիններն են ղեկավարում, դուք չեք: Էդ որ նայում ենք՝ իրենք չեն, նախկիններին պիտի տեսնենք: Վարչապետի, նախագահի տեղում, ԱԺ-ում՝ ՔՊ-ն, և իշխանական մյուս օղակներում իրենք չեն, նախկիններն են: Պետք է նայենք իրենց և տեսնենք նախկիններին: Կգա՞ մի օր, որ ասեք՝ էս մենք ենք, նախկինները չեն: Վախենամ այդ օրն ասեք՝ թավշե հեղափոխություն անողները մենք չէինք, նախկիններն էին: Մնում է խելագարության հարցը պարզել. ե՞ս եմ խելագարվել, թե՞ սրանք են խելագար: Վատահաբար՝ նախկինները:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով