Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 22:03 03-03-2022

Այնպես չէ, որ ուկրաինական ֆոսֆորային ռումբերը մեզ վրա պայթեցին, իսկ ռուսականները՝ ոչ․ Վահե Բեգոյան

Oragir.news-ը «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանի հետ զրուցել է Հայաստանին սպառնացող վտանգների, այդ վտանգներին հասարակության արձագանքների, ռուս-ուկրաինական պատերազմի՝ Հայաստանի վրա ազդեցության, այդ պատերազմին հայերի ներգրավվածության և այլ հարցերի վերաբերյալ։

-Պարոն Բեգոյան, տարածաշրջանում լարված իրադրություն է, գիտեք, ռուս–ուկրաինական պատերազմ է ընթանում, այդ ընթացքում Ադրբեջանը Արցախում տեռորի է ենթարկում գյուղացիներին, ասում, որ պետք է հեռանան իրենց տներից, իսկ մեր իշխանություններն այդ նույն ընթացքում աշխատանքից ազատում են ԳՇ պետին։ Տպավորություն չունե՞ք, որ Հայաստանը աշխարհից կտրված, ցավին անհաղորդ, դավին անտեղյակ վիճակում է, այն դեպքում, երբ արտաքին վտանգները օր օրի ավելանում են։

-Վերջին մի քանի տարիներին մենք ընդհանրապես համահունչ չենք ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ աշխարհում տեղի ունեցող ոչ մի բանին ընդհանրապես։ Գլխավոր շտաբի պետին հիմա փոխելը չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, կամ ավելի կոպիտ ասեմ, ով է թելադրել, որովհետև դրան նախորդեց, կարծեմ, պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան։ Ասենք թե՝ փոխվեց, որ կար, ի՞նչ էր, որ չկա՝ ի՞նչ։

-Իշխանությունների դեպքում գուցե դա ինչ-որ առումով հասկանալի է, իսկ հանրությունը ինչո՞ւ է այս պրոցեսներից օտարված։

- Եթե հանրությունը ադեկվատ լինի, կպարտադրի ի վերջո օրակարգ , կփոխի թեկուզ իշխանություն, ինչ-որ բան կանի։ Եթե որոշ ժամանակ առաջ 5 դրամի թանկացումը կարող էր բերել ինչ-որ հուզումների, չնայած, իհարկե, պարզ է, որ այդ ամենը կազմակերպված, հստակ տեխնոլոգիաներով և այլնով արած բաներ էին։ Այսօր ռազմական վիճակը, քաղաքական վիճակը աղետալի են, հայտնի չէ՝ այս պետությունը վաղվա օր ունի՞ ընդհանրապես, թե՞ չէ, ապագա ունե՞նք իբրև որևէ կերպ անկախ Հայաստան, թե՞ ոչ։ Չկա մի ոլորտ, որտեղ մենք ունենք ինչ- որ ստաբիլ վիճակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում