copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:03 03-03-2022

Շուշին ու Հադրութը հանձնվել են՝ առանց որևէ մարտի․ Փաշինյանը խրախուսել է պատերազմի դաշտից փախուստը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր ղեկավար Սեյրան Օհանյանը արձագանքեց մարտի 2-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով Փաշինյանը հորդորել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հրապարակային դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն ասաց, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը երկար տարիներ՝ 1994-ի պայմանագրի ստորագրումից հետո միասնական կուռ համակարգ են եղել՝ և տնտեսության զարգացման ոլորտում և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նաև անվտանգության ոլորտում: Անդրադառնալով Փաշինյանի նախորդ օրն արած դիտարկմանը, որ Օհանյանը ևս պաշտպանության խնդիրներում հարցեր է իրականացրել՝ Օհանյանն ասաց. «Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը: Ընդհակառակը՝ իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար»:

Նա նշեց, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը: «Եվ այդ տարածքներում, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ դրանք հայկական տարածքներ են եղել: Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայրենիքի ազատագրման առումով այն մեր համար Սանասար է: Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել: Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ հողերը հակառակորդի վերահսկողության տակ են անցել այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության ժամանակ: Օհանյանը իշխանության մեղադրեց բանակցային գործընթացը ձախողելու մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից