copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 02-03-2022

Կուլեբան հայտարարել է, որ 19 երկրներ որոշել են զենք տրամադրել Ուկրաինային

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ 19 երկրներ որոշել են զենք տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ երկիրը դժվարություններ ունի արևմտյան գործընկերներից սպառազինության մատակարարման հարցում, սակայն հավաստիացրել է, որ Կիևին կհաջողվի հաղթահարել դրանք։

Ավելի վաղ Կուլեբան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցում իրեն խոստացել է զենքի նոր մատակարարումներ, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանում։

Կուլեբան ընդգծել է, որ Բլինկենը զրույցի ընթացքում ուկրաինական գերատեսչության ղեկավարին վստահեցրել է ԱՄՆ-ից Ուկրաինային անխախտելի աջակցության մասին։ Նա հավելել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից «ավելի շատ պատժամիջոցներ և զենք» է խնդրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ