Միտք Նրանց կարծիքով 4 տարի առաջ - 18:02 01-03-2022

Ում են քաղաքացիները համարում Մարտի 1-ի գլխավոր մեղավոր․ հարցում

Այսօր լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 14-րդ տարելիցը: 2008 թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում տեղի ունեցան մի շարք հակակառավարական ցույցեր, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) , վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Իրադարձությունները հաջորդեցին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին :

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Վերջիններս չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:Այդ ժամանակվա նորընտիր իշխանությունը անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևանում հաստատեցին արտակարգ դրություն: Իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այդ ժամանակ բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչներից էր, և ցուցարարներին հրահանգում էր ձողերով զինվել, ինչի համար էլ դատապարտվեց ազատազրկման և հետագայում համաներմամբ ազատ արձակվեց, հրապարակավ հայտարարեց, որ Մարտի 1-ն ամբողջ ծավալով բացահայտված է, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց «սահմանադրական կարգը բռնի տապալելու համար», նոր իշխանությունների և նրանց համակիրների կողմից Քոչարյանը կարգվեց թիվ 1 մեղավոր։ Հետագայում Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց հակասահմանադրական, քրեական գործը կարճվեց։

Oragir.news-ն այսօր՝ Մարտի 1-ին շրջել է Երևանի փողոցներում և փորձել հասկանալ, թե, քաղաքացիների կարծիքով, ով է մարտի մեկի իրադարձությունների գլխավոր մեղավորը, արդյոք նրանց դիրքորոշումներում փոփոխություններ են եղել։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում