Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:30 07-11-2023

Մեղավոր եմ ինձ համարում, որ այլևս ծաղիկ դնող չի լինելու Եղբայրական պանթեոնում. արցախցի ուսուցիչ

«Եթե իմ տնից մի քար էլ մնացած լինի, ես համաձայն եմ նորից գնալ իմ Արցախ և նորից քարը դնել քարին, նորից ստեղծել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված 35-ամյա Նոյեմ Գաբրիելյանը, ում ընտանիքն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել։

Փորձությունների միշտ են հանդիպել, բայց ինչպես երիտասարդ կինն է ասում՝ միշտ պատվով են դուրս եկել։ Արցախցի կինը մասնագիտությամբ ուսուցիչ է, այժմ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի դպրոցում է դասավանդում։ Ասում է՝ ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածին, հիմա ինքը ընդամենը գոյատևում է։

«Ես ինձ էդքան զոհերի առաջ մեղավոր եմ զգում, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը և տեղահանվեցինք։ Ես մեղավոր եմ ինձ համարում, որ այլևս ծաղիկ դնող չի լինելու եղբայրական պանթեոնում։ Ես ուզում եմ հետ գնալ 2020 թիվ, որտեղ մենք մնացել ենք, երազում եմ էդ Արցախի մասին, ես հիմա երազում եմ վերադառնալ իմ հայրենիք»,- շարունակում է արցախցի Նոյեմը։

Ասում է՝ սիրտս, նպատակներս, հիշողություններս թողել եմ Արցախում։

«Սեպտեմբերի 19-ին Խնապատ գյուղի դպրոցում էի, առաջին պայթյունը, որ լսվեց դասի ժամ էր, երբեք չեմ մոռքանա աշակերտներիս հայացքները, աշակերտներիցս մեկն ասաց՝ ինչ եք վախենում, ռուսները զինվարժություններ են անում։ Լսեցինք երկրորդ պայթյունը, աշակերտուհիս կրկին հանգստացրեց։ 3-րդ, 4-րդ պայթյունից հետո տարհանվեցինք նկուղ... նախակրթարանի երեխաներին կիսամերկ անկողնուց հանեցին, երեխաները վախենում էին, ես իրենց հայացքները միշտ եմ հիշելու»,- ասում է Նոյեմ Գաբրիելյանը։

Ոսկեհասկի դպրոցում դասավանդելուն զուգահեռ, արցախցի կինը տանը արցախյան բաղադրատոմսով թթուներ է պատրաստում, նոր է սկսել, բայց արդեն պատվերների պակաս չունի։ Ասում է՝ այսպես ավելի մոտ կլինի Արցախին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում