copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:08 28-02-2022

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի մարտի 2-ին

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է: Նկատենք, որ իշխանություններին չի հաջողվի առաջին փուլով նախագահ ընտրել, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն` պահանջվում է 81 ձայն, իսկ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր:

Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 65 ձայն:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից