Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:21 28-02-2022

Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ

Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Շվեյցարիան նաև կիրառում է ԵՄ-ի կողմից նախկինում սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ, որոնք անմիջապես ուժի մեջ կմտնեն», - ասվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է նախագահ Իգնացիո Կասիսը:

Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում փլուզվել է Ռուսաստանի ֆինանսական հատվածը։ Ռուբլին կտրուկ անկում է ապրել, ռուսները գրոհում են բանկոմատները՝ վախենալով էլեկտրոնային վճարումների չեղարկումից, զեղչի տոկոսադրույքը կրկնապատկվել է, իսկ Սբերբանկի բաժնետոմսերը էժանացել են 73%-ով։

Ամենից շատ դիտված