copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:29 27-02-2022

Կանադան, Իտալիան և Պորտուգալիան արգելել են ռուսական օդանավերի թռիչքները

Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան, Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև Պորտուգալիայի ԱԳՆ-ն հայտարարել են ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքը փակելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս պահից Կանադայի օդային տարածքը փակ է ռուսական բոլոր ավիաընկերությունների համար»,- ասվում է Ալհաբրայի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Իսպանիայի իշխանությունները ևս հայտարարություն են տարածել երկրի օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար փակելու վերաբերյալ։

«Եվրամիության կողմից սահմանված համագործակցության սկզբունքներին համապատասխան՝ այս միջոցը կազդի Իսպանիայի օդային տարածքից օգտվող ռուսական ավիաընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա», - ասվում է Իսպանիայի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Պորտուգալիայի ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության Twitter-ի էջում։
«Մենք այս քայլին ենք գնում մեր եվրոպացի գործընկերների հետ միասին»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ