copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 00:23 27-02-2022

Ստամբուլը հայտարարել է, որ թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար

Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ստամբուլի ափամերձ անվտանգության վարչության հաղորդագրությունը։

Վարչությունից հայտնել են, որ նեղուցների վերաբերյալ հրահանգներ չեն ստացել:

Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին պաշտոնական ծանուցում չի ստացել թուրքական իշխանություններից։

Մինչ այս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել էր, թե Անկարան որ դեպքերում կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել