copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:18 26-02-2022

Ռուսաստանում սկսել են խափանվել Facebook-ի, Instagram-ի և Twitter-ի աշխատանքները

Ռուսաստանում միջազգային սոցիալական ցանցերն աշխատում են ընդհատումներով։ Խնդիրներն արձանագրել են Downdetector առցանց հարթակի մասնագետները, ովքեր հավաքում են հայտնի ռեսուրսների խափանումների մասին հաշվետվություններ տարբեր աղբյուրներից։

Ուրբաթ գիշերից և շաբաթ օրվա ընթացքում մի քանի հազար բողոքներ են եղել Twitter-ի, Instagram-ի և Facebook-ի գործունեության վերաբերյալ։ Ֆեյսբուքի աշխատանքի վերաբերյալ բողոքների հիմնական մասը ստացվել է փետրվարի 25-ին, ժամը 21:00-ի սահմաններում և 26-ի առավոտյան, ժամը 10:00-ից հետո։ Twitter-ը սկսել է վատ աշխատել շաբաթ օրվա կեսօրին: Instagram-ի խափանումները տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ՝ սկսած փետրվարի 24-ից:

Երեք օգտատերերից երկուսը հայտնում են հավելվածների անկայուն աշխատանքի մասին, յուրաքանչյուր յոթերորդը չի կարողանում նույնիսկ մուտք գործել իր պրոֆիլ: Մյուսներից ավելի հաճախ դժվարությունների են բախվում խոշոր քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի բնակիչները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում