copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:59 16-07-2021

Վերջին օրերին նկատվում է Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերի ավելացում. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերի ավելացման մասին:

Սամվել Մարտիրոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ոչ միայն ադրբեջանցիների, այլև տեղացիների ձեռքի գործն է: Էջերը գողանում են, հետո սպառնում՝ նամակագրությունները հրապարակել, ու առաջարկում են գումարի դիմաց վերադարձնել էջը։ «Խորհուրդ է տրվում սոցցանցերի անունից եկած էլեկտրոնային նամակներում ոչ մի հղման վրա չսեղմել։ Կարևոր հաղորդագրությունները ձեզ կգան նաև որպես ծանուցում հենց սոցցանցում։ Դրանից բացի, սոցցանցերում և էլեկտրոնային փոստում գաղտնաբառերը պետք է լինեն ունիկալ, չկրկնվեն մեկ այլ հարթակի գաղտնաբառի հետ»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը: Խորհուրդ է տրվում սոցիալական ցանցերում միացնել երկփուլային վավերացումը։ Միացնելուց հետո չմոռանաք նաեւ բեքափ կոդերը արտագրել ու պահել պարտադիր։ Եթե ամեն դեպքում էջերը կոտրել են, ապա մասնագետը լուծումներ է առաջարկում այս բաժիններում՝ «Ինստագրամ»-ի դեպքում անցնել հետևյալ հղմամբ https://help.instagram.com/149494825257596..., «Ֆեյսբուք»-ի դեպքում հետևյալ՝ https://www.facebook.com/hacked :

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում