copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:22 26-02-2022

ԱՄՆ-ը պաշտոնապես պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի և Շոյգուի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆիննախին։

«Այսօր Միացյալ Նահանգները, դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված, առաջարկել է վճռական պատասխան տալ Ռուսաստանի չհիմնավորված, չսադրված և նախապես ծրագրված ներխուժմանը Ուկրաինա և պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ անվտանգության խորհրդի այլ անդամների նկատմամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Սահմանափակող միջոցներ են մտցվել նաև ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նկատմամբ։ Պատժամիջոցների սահմանումը նշանակում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող բոլոր ակտիվների արգելափակում և այդ անձանց հետ գործարքների արգելք ամերիկացիների համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում