copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:00 23-02-2022

Ռուսաստանը սկսել է տարհանել Ուկրաինայում հյուպատոսությունների և դեսպանության աշխատակիցներին

Ուկրաինական քաղաքներում Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններում սկսվել է անձնակազմի տարհանումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ պետական ​​գործակալությունը՝ հղում անելով Կիևում դեսպանատան ներկայացուցչին։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց Կիևում դեսպանության և Օդեսայում, Լվովում ու Խարկովում գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցներին դուրս բերելու պլանների մասին՝ «նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար»։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2014 թվականից ի վեր դեսպանությունը բազմիցս ենթարկվել է հարձակումների: Իսկ ռուս դիվանագետները, իչնպես պնդվում է, ստացել են ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։

Ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ը և եվրոպական երկրների մեծ մասը դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներին տեղափոխել են Լվով և քաղաքացիներին կոչ են արել լքել երկիրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ