copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:34 22-02-2022

Ջոնսոնը սահմանել է հակառուսական պատժամիջոցներ. Սառեցվել են Տիմչենկոյի և Ռոտենբերգների ակտիվները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով:

Մասնավորապես, Բրիտանիան որոշել է սառեցնել ռուս գործարարներ Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների ակտիվները։ Նրանց նաև կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա։

Բրիտանիան սառեցնում է «Ռոսիա» բանկի, ինչպես նաև «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ի ակտիվները։

Պատժամիջոցներ կսահմանվեն նաև «Գենբանկ»-ի, Զարգացման և վերակառուցման Սևծովյան բանկի և Արդյունաբերական խնայողական բանկի դեմ։ Ենթադրվում է նրանց ակտիվների սառեցում:

Միաժամանակ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի փնտրել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ