Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:38 21-02-2022

Միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ավարտել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը և հաղորդումները՝ ուղարկելու համար այն պետությունների Դատախազության ու Ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Կուղարկվեն նաև նրանց Արտաքին գործերի նախարարությունների մարմիններին:

Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար ուղղակի ասեմ, որ միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է, ընդհանուր՝ 365 միավոր:

Հաղորդումներն ամրապնդված են փաստերով և վերաբերում են հետևյալ հիմնական հարցերի.

1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն,

2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, այդ թվում` գլխատումներ, մարմնի մասերը կտրել և այլն,

3) սպանված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների անարգանք,

4) արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերում,

5) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում,

6) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում,

7) պատերազմ սանձազերծելը COVID-19 համավարակի պայմաններում՝ Արցախի ու Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելն ու մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը,

8) կրոնական պատկանելիության հիմքով զինծառայող և քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացում ու պղծում, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականություն,

9) պատերազմի ընթացքում հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից և ազգամիջյան թշնամանքի հրահրում և խրախուսում երկու ժողովուրդների միջև,

10) գերիների հայրենադարձման արհեստական ձգձում քաղաքական հաշվարկների համար (փաստացի մարդկանց առևտուր) ու դրանով հոգեկան տառապանքների պատճառում նրանց ընտանիքներին:

Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (Ruben Melikyan, Artak Beglaryan, Gegham G. Stepanyan) 2016-2022թթ. անգլերեն զեկույցները: Կցել ենք նաև ՀԿ-ների զեկույցներ:

Ընդ որում, բոլոր հնարավոր դեպքերում հատուկ գրել ենք, թե մեր համոզմամբ՝ որ մարմիններն են կատարել հանցանքները, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նշել ենք նաև կոնկրետ պաշտոնյաների:

Ցույց ենք տվել, որ այս հանցանքները ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի շարունակվող քաղաքականության հետևանքներն են, էթնիկ զտումների արդյունք, և այս սպառնալիքն այսօր էլ վերացած չէ:
Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:

Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա:

Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման:

Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն):

Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ