copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:21 21-02-2022

ՀՀ-ում արտադրվել է 25 000 դեղաչափ «Սպուտնիկ Լայթ». հետագա գործարքները գաղտնի են պահվելու

Հայաստանում մինչ օրս արտադրվել և ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրվել մոտ 25 հազար դեղաչափ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են «Լիկվոր» ՓԲ ընկերությունից։
Ընկերությունից նաև ընդգծել են, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ռուսական կողմի հետ լիցենզիայի տրանսֆերի պայմանագրի հիման վրա։

«Մեր հետագա բոլոր գործարքների հետ կապված կնքվել է գաղտնիության պայմանագիր ռուսական ՈւՆՌՀ-ի (РФПИ) հետ»,- նշել են «Լիկվորից»։

ՀՀ առողջապահությունից նույնպես հաստատել են ընկերությունից 25 հազար դեղաչափ ստանալու հանգամանքը։
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին տրամադրվել է 19 285 դեղաչափ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ։ ՀՀ-ում փետրվարի 16-ի դրությամբ իրականացվել է 6518 դեղաչափ պատվաստում»,- հայտնել են «Լիկվորից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող